00:00:00

Դատախազությունը՝ Լևոն Քոչարյանի հարցով ԱԺ մտնելու մասին

12:06, 07 նոյեմբեր 2023 Իրավական

ՀՀ Գլխավոր դատախազությունից չեն մեկնաբանում այն հարցը, թե պատրաստվում է արդյո՞ք դատախազությունը Ազգային Ժողովին միջնորդել զրկել ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանին պատգամավորական անձեռնամխելիությունից։ Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը Irakanum.am–ի հարցին ի պատասխան միայն ասաց, որ չեն մեկնաբանում։

Պատգամավորական մանդատը ստանալուց 3.5 ժամ անց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, երեկ դուրս եկավ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։

Նշենք, որ Լեւոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում  չբացառեց, որ իշխանությունները քայլեր կձեռնարկեն՝ իրեն կրկին կալանավայր ուղարկելու համար։ Ի դեպ մամուլի հրապարակումների համաձայն  ՔՊ-ականներն այս օրերին քննարկում են այն հարցը, որ դատախազը պետք է մտնի ԱԺ` նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։ 

Ավելի քան 10 օր առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը։ Անցած շաբաթավերջին դաշինքի նախընտրական ցուցակով հերթական համարները՝ պատգամավորի թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը դիմել էին ԿԸՀ` ներկայացնելով ինքնաբացարկի դիմումներ: Ցուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն է։

Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ էր բերման ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրեցին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, թեև ինքը հակառակն է պնդում, որ իրեն են հարվածել:

Irakanum.am

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր