00:00:00

Դատախազը պահանջեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման

11:34, 07 նոյեմբեր 2023 Իրավական

Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանը կարող է դատապարտվել 15 տարվա ազատազրկման։

Գործով մեղադրող, գլխավոր դատախազի օգնական Մուգեդես Սուլթանովն այսօրվա դատական նիստում պահանջեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։
 
Դատախազը հայտարարեց, որ Վագիֆ Խաչատրյանն իր պատժի առաջին 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ «խիստ ռեժիմի գաղութում»։
 
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։
 
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում է կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։
 
Արցախցուն Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»։
 
Վագիֆ Խաչատրյանը Բաքվից նամակ էր ուղարկել ընտանիքին, գրել էր՝ «ձեր մասին եմ մտածում, դեռ ողջ եմ, լավ մնացեք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր