«Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանին կալանավորվել են: Չախալյանը, մասնավորապես, գրել է.
«Մինչև ուրախացանք մի քանի քաղկալանավորների ազատ արձակմամբ, ռեժիմը նորերին է կալանավորում…
Թե բա ժողովրդավարության բաստիոն։
Ախոյան ջան պինդ մնա»:
24News-ին հայտնի դարձավ, որ Ախոյանին կալանավորվել են իբրև թե սոցիալական հարթակում բռնության կոչ պարունակող գրառման համար:
Թե խոսքը կոնկրետ որ գրառման մասին է և այլ մանրամասներ, կտեղակացնենք քիչ անց: