30 ավտոբուսներով նոր խմբաքանակը Երևան կհասնի 2024 թվականի հունվար-փետրվարին:
Այս մասին հայտնել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը՝ պատասխանելով քաղաքապետի հարցին:
«Ուրբաթ օրը թղթերն էին ուղարկել, որպեսզի նայենք, հասկանանք ամեն ինչ նորմալ է թե ոչ, նախնական նայել եմ, որ հունվար-փետրվարին պլանավորումը լինի Երևանում»,- ասել է Հարությունյանը: