00:00:00

Պատրաստվել կրկին ազատագրելու Արցախը թշնամական բռնազավթումից․ սա է մեր խնդիրը․ Ոսկանյան

06:06, 06 նոյեմբեր 2023 Բլոգ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Ստեփանակերտում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներն ինչ-որ շքերթ են կազմակերպելու։

Իրականում դրանից մեր խնդիրը չի փոխվում՝ պատրաստվել կրկին ազատագրելու Արցախը թշնամական բռնազավթումից։ Որքան շուտ կհասկանանք և արագ կձևակերպենք այդ խնդիրն ու դրա լուծմանը հասնելու ծրագիրը և ճանապարհային քարտեզը, այնքան շուտ մեր բանակը կրկին զորահանդեսով կանցնի Ստեփանակերտով։

Իսկ մինչ այդ, թշնամին էլի է ստիպելու մեզ «վայելել» մեր համազգային ամոթը, եթե իհարկե ոմանց մոտ դեռ մնացել է ամաչելու շատ մարդկային հատկանիշը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր