00:00:00

Ինչ խնդիր է իրականում դրված պարեկների վրա Սյունիքում

23:12, 02 նոյեմբեր 2023 Հասարակություն

Հոկտեմբերի 28–ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր, որտեղ մասնակցում էր Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման գործարկմանը նվիրված միջոցառմանը: Մինչ այդ արդեն իսկ մամուլում տեղեկություններ կային, որ իշխանությունները մանրակրկիտ են պատրաստվում այս այցին, իրավապահները խիստ հրահանգ ունեին անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Սյունիքում անցանկալի միջադեպեր չարձանագրվեն։ Միևնույն ժամանակ «արխային» էին, հատկապես, որ Սյունիքում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո շատ բան էր փոխվել, ու հատկապես «ըմբոստ» համայնքապետերի մոտ։ Մեկն այս ընթացքում հասցրել էր «կզել», մյուսը՝ ծաղկեփունջ նվիրել Աննա Հակոբյանին, երրորդն էլ՝ իշխանական միկրոֆոնի առաջ մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանից էր ներողություն խնդրել։ Այլ կերպ ասած իշխանության համար խնդիր կարող էին ստեղծել բացառապես շարքային սյունեցիները, որոնցից շատերը չեն կիսում իրենց համայնքապետերի վարած քաղաքականությունն ու որդեգրած գործելաոճը։

Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված Irakanum.am–ի տեղեկությունների համաձայն պարեկային ծառայողներին խիստ հրահանգ է իջեցվել վախի մթնոլորտ սերմանել մարզում, անհարկի կանգնեցնել վարորդներին, անհարմարություններ պատճառել, իսկ անունը դնել՝ «ուժեղացված ծառայություն»։ Այս կերպ իհարկե նպատակ ունեն վերահսկելի դարձնել սյունեցիներին, որ հանկարծ չհամարձակվեն առանձին միավորումներ ստեղծել,  իշխանության դեմ դուրս գալ, հատկապես, որ մշտապես խոսվում է այն մասին, որ իշխանությունը հերթական զիջումներին է գնալու, իսկ այս անգամ «զոհասեղանին» Սյունիքին է։ Ի դեպ նույն կերպ պարեկները չեն վարվում օրինակ Արարատի, կամ Վայոց– Ձորի մարզում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր