00:00:00

Եթե ԱՄՆ-ն անկեղծ է իր գնահատականներում, ապա պետք է բացատրի, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանի համար որևէ հետևանք չեղավ. Աբրահամյան

08:37, 02 նոյեմբեր 2023 Բլոգ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.

«ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը` ընդգծելով, որ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների։

Եթե ԱՄՆ-ն անկեղծ է իր գնահատականներում, ապա պետք է բացատրի, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանի համար որևէ հետևանք չեղավ, երբ 2021-2022 թվականների ընթացքում խախտեց ՀՀ տարածքային ամբողջականությունը` տարբեր ուղղություններով ներխուժեց ՀՀ տարածք ու այս պահին էլ շարունակում է դրանք օկուպացված պահել:
 
Նույնը վերաբերում է ուժի կիրառման վերաբերյալ հորդորներին, որը որպես սկզբունք դրված էր նաև Արցախի հարցի կարգավորման հիմքում, սակայն որևէ հորդոր կամ զսպող միջոց գործի չդրվեց, ու Ադրբեջանը 2020-2023 թվականների ընթացքում ուժի կիրառման միջոցով իրացրեց իր ցեղասպան քաղաքականությունը և ամբողջական վերահսկողություն հաստատեց Արցախի նկատմամբ:
 
Երբ Ալիևը մի քանի ամիս առաջ հրապարակային հայտարարում էր, որ միջազգային պրակտիկայում հարց լուծողը ուժի կիրառումն է, այլ ոչ թե միջազգային իրավունքը, որը մեկ և այս դեպքում` կոնկրետ ԱՄՆ-ն, իր հորդորն ու զգուշացումը հասցեատիրոջը տեղ չհասցրեց, իսկ հետևանքը բոլորին է հայտնի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր