Հոկտեմբերի 30-ին 69 տարեկանում հանկարծամահ է եղել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Հովակիմյանը։
Այս մասին տեղեկանում ենք Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
«Միքայել Հովակիմյանը՝ որպես լավ ու նվիրված արտիստ, մարդկային մեծագույն արժեքներով օժտված վայելում էր մեծ սերը՝ հատկապես արվեստասեր հասարակությունում։
Թատրոնի ողջ անձնակազմը սգում է սիրելի արտիստի կորուստը և ցավակցում է հարազատներին», - ասված է հաղորդագրության մեջ։