Հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Վարդենիս համայնքի Խաչաղբյուր գյուղի բնակիչներ Ահարոն Մովսիսյանի և Գյուլուզար Հովհաննիսյանի ընտանիքի 7-րդ երեխան՝ Կարենը։
Նորածինը միանգամայն առողջ է, կշռում է 2 850 գրամ և ունի 50 սմ հասակ։
Կարենը ընտանիքի 7-րդ երեխան է, ամուսիններն ունեն 4 աղջիկ և արդեն 3 տղա։