00:00:00

Կրակոցներ՝ Երևանում

21:56, 19 հոկտեմբեր 2023 Հասարակություն

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ն վաշտի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ Գրիբոյեդով փողոցում կրակոցի ձայներ են լսել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները, ժամանելով նշված վայր, «Կոմիտաս պարկ» շինհրապարակում նկատել են մի քաղաքացու և կասկած է առաջացել պարեկների մոտ, որ հնարավոր է կրակոցների հեղինակը նա է:

Արդեն տեղում այդ քաղաքացին հայտնում է, որ կրակոցները ինքն է արձակել՝ իր անվամբ գրանցված օրինական զենքով: Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են կրակված պարկուճներ: Գ. Շամշյանի տեղեկություններով` բերման ենթարկված քաղաքացին Երևանի բնակիչ 50-ամյա Արման Ա.-ն է, ում մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով:

Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ատրճանակը, որպես պարգև, ստացել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից 2023 թվականին և ոստիկաններին է ներկայացրել ատրճանակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր