00:00:00

Եկեղեցին եղել է նաև հայ մշակույթի և գիտական մտքի կերտողը․ Գարեգին Բ կաթողիկոս

21:18, 18 հոկտեմբեր 2023 Հասարակություն

Հոկտեմբերի18-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի արժանացած «ԱԴՈԲԵ» (Adobe) ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանտանու Նարայենին՝ ուղեկցությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի և գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի։

Շնորհավորելով ՀՀ պետական մրցանակին արժանանալու առիթով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց պարոն Շանտանու Նարայենի ներդրումը ՏՏ ոլորտում և կարևոր նկատեց, որ վերջինիս մտքի արգասիքները նպաստեն մարդկային կյանքի առաջընթացին ու բարօրությանը, խաղաղությանն ու արդարությանը:
Իր խոսքում Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին իր հոգևոր առաքելությանը զուգահեռ եղել է նաև հայ մշակույթի և գիտական մտքի կերտողն ու արարողը՝ հանդիսանալով հայի ինքնության պաշտպանը և հարատևության երաշխավորը։

Պարոն Շանտանու Նարայենը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծ պատիվ է լինել հայ ժողովրդի հոգևոր կենտրոնում։

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած մարտահրավերներին, Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման և Հայաստանի անվտանգային խնդիրներին։ Կարևորվեց մարդկության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի նորարական ձեռքբերումները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր