00:00:00

Արցախում պայթյունից տուժած 20 պացիենտի ուղարկել ենք արտասահման՝ բուժման, հիմնականում երեխաներ են. Անահիտ Ավանեսյան

16:44, 18 հոկտեմբեր 2023 Հասարակություն

Այս պահին Արցախի պայթյունից տուժած 180 պացիենտ ունենք ՀՀ բժշկական կենտրոններում, նրանցից 32-ի վիճակը ծանր է, 9-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

Նրա խոսքով՝ դեռևս ծանր վիճակում գտնվող շատ տուժածներ կան.«Իհարկե, պետք է նշեմ, որ ունենք նաև դուրս գրվածներ, ունենք նաև դրական դինամիկա մեծ մասի մոտ, ինչը շատ կարևոր ու ուրախալի է։ Մեր բժիշկներն արդեն իրականացնում են բազմաթիվ վերակառուցողական վիրահատական միջամտություններ։ Գիտեք, որ այրվածքներից հետո վիրահատական ընթացքը բավականին երկար ու ծանր է, դեռ ամիսներ շարունակ մեր պացիենտները պետք է գտնվեն բժիշկների հսկողության ներքո։

 

Մենք 20 պացիենտի տեղափոխել էինք ԱՄՆ, Բուլղարիա, Բելգիա, Իսպանիա՝ բուժվելու, հիմնականում ուղարկել էինք երեխաներին և այն մեծահասակներին, որոնք ծանր վիճակում էին։ Երեխաների մասով ունենք դրական դինամիկա։ Անընդհատ կապի մեջ ենք բժշկական կենտրոնների, դեսպանատների ու համայնքի ներկայացուցիչների հետ։ Հույս ունենք, որ առաջիկայում, բուժման որոշակի փուլերն ավարտելուց հետո, նրանք կվերադառնան Հայաստան», - ասաց Ավանեսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր