00:00:00

Ծառայելու եմ Երևանին՝ որպես երևանցի և որպես նորընտիր քաղաքապետ․ Ավինյան

11:33, 14 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրառում է արել․

«Շնորհավորում եմ բոլորիս Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։

Ինչո՞ւ բոլորիս, որովհետև Երևանը ոչ միայն երևանցիների սիրելի քաղաքն է, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր Երևանն իրենց մի մասնիկն են համարում։ 

Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք՝ կանաչ այգիներով, բարեկարգ բակերով, հարմար և հասանելի։

Ե՛վ որպես երևանցի և որպես նորընտիր քաղաքապետ՝ ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն՝ քանի որ ինձ համար Երևանը առաջին հերթին մարդիկ են»,- գրել է նա։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր