ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպմանը ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ճակատագրին վերաբերող հարց չի բարձրացրել, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը իրենց հանդիպման հրապարակային մասում այդ հարցը չեն քննարկել, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ միևնույն ժամանակ նշելով, որ Պուտին-Ալիև դեմ առ դեմ հանդիպում է նաև կայացել, որի մանրամասներին ինքը տեղյակ չէ։
«Ոչ, հրապարակային մասում այդ հարցը չեն քնարկել։ Զրույցի մի մասը դեմ առ դեմ ձևաչափով է եղել, բավականին երկար է տևել, և ես չգիտեմ, ինչի մասին են նրանք խոսել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Ալիևն ու Պուտինը քննարկե՞լ են արդյոք Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու հարցը։
Նշենք, որ Պուտին-Ալիև հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին՝ Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել գագաթնաժողովին։