00:00:00

Խոստացված 100 հազարները այսօրվա դրությամբ վճարված է բռնի տեղահանված շուրջ 80 հազար շահառուների

16:11, 13 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնը նախատեսվածից ավելի արագ աշխատեց եւ կառավարության երեկվա նիստում հայտարարված թվի փոխարեն, այսօր խոստացված 100 հազարները ստացան ավելի մեծ թվով՝ 29 հազար 78 ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, որոնցիվ 14 հազար 593-ը երեխաներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Այսպիսով՝ ընդհանուր առմամբ խոստացված 100 հազար դրամները այսօրվա դրությամբ վճարված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 80 հազար շահառուների:

 

Մեր մյուս քույրերի եւ եղբայրների վճարումները կիրականացվեն նրանց կողմից քարտային հաշիվներ բացելուն զուգընթաց: Հումանիտար կենտրոնն, իհարկե, բոլորին կօգնի այս գործը հնարավորինս արագ կազմակերպելու համար»,-գրել է նա:

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր