Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Տիգրան Ավինյանին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
«Սա, իսկապես, շատ մեծ պատասխանատվություն է ո՛չ միայն Տիգրան Ավինյանի համար, ո՛չ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար, այլև բոլոր այն մարդկանց համար և այն մարդկանց առաջ, ովքեր մասնակցել են Երևանի ավագանու ընտրություններին, արտահայտել են դիրքորոշում։ Անկախ նրանից, թե մարդիկ ում օգտին են քվեարկել, նրանք մի ակնկալիք են ունեցել՝ տեսնել ծաղկուն Երևան և տեսնել երջանիկ երևանցի։ Սա թվում է, թե բարդ, բայց կատարման համար անխուսափելի խնդիր է և այս խնդիրը լուծելը ամենևին էլ միայն քաղաքապետի գործը չէ, այլ նաև Երևանի ավագանու ամբողջ կազմի։ Ուզում եմ նաև շնորհավորել Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով խմբակցություններ ձևավորած բոլոր կուսակցություններին և մաղթել նրանց պտղաբեր աշխատանք՝ հանուն Երևանի և երևանցիների», - ասաց Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի այս ընտրությունները արձանագրեցին ժողովրդավարության անշրջելիությունը Հայաստանում:
«Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տեվեցին մեր անբեկանելի հավատարմությունը 2018-ի ժողովրդավարական ոչ բռնի, թավշյա արժեքներին»,- ասաց նա: