Երեւանի քաղաքապետարանի նորընտիր ավագանու հատուկ նիստում ընթանում է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման հանդիսավոր արարողությունը:
Արարողությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, նաեւ նախարարներ, ՔՊ-ական պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ:
Նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը շենքի մուտքի մոտ կարմիր գորգի վրա դիմավորում է հյուրերին եւ ներս հրավիրում:
նշենք, որ լրագրողներին թույլ չեն տալիս շենք մտնել եւ ներկա լինել նիստին, նման բան նախկինում երբեք չի եղել:
Քիչ առաջ էլ Երևանի քաղաքապետարանում նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը երդվեց և ստանձնեց քաղաքապետի պաշտոնը։
«Ստանձնելով ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվում եմ Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ սահմանադրույթունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները», - երդվեց Տիգրան Ավինյանը։