00:00:00

Բաքվին զայրացրել է Ֆրանսիայի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախի մասով բանաձև ներկայացնելու հայտարարությունը

14:20, 12 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

Բաքվին զայրացրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հայտարարությունը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև ներկայացնելու մասին, որը պայմաններ կստեղծի Արցախ հայերի վերադարձի համար։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «խստորեն դատապարտում և մերժում է հոկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Սենատում ունեցած ելույթում Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի կողմից Ադրբեջանին ուղղված «անհիմն մեղադրանքները»»։

«Ֆրանսիացի նախարարի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Ֆրանսիան շահագրգռված է շարունակել իր նենգ քաղաքականությունը տարածաշրջանում», - ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն նաև նշում է, թե «Ադրբեջանի հետ սպառնալիքների և ճնշումների լեզվով խոսելը որևէ արդյունքի չի բերի, և որ նման ապակառուցողական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն»։

Նշենք, որ Կոլոննան Սենատում ելույթի ժամանակ ասել էր. «Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100 հազար հայերի փախուստը ԼՂ-ից։ Այս ծանր հանցագործությունը չի կարող անպատասխան մնալ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է լուծվել բանակցությունների միջոցով. Բաքուն պետք է հասկանա, որ չի կարող գնալ ուժի կիրառման ճանապարհով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր