Այսօր Հայկ Մարությանը «Հանրային Ձայն» կուսակցությանը, իր սև ու սպիտակ պառակտող ոճով անվանարկեց բարոյականության և օրենքի հետ լրջագույն խնդիրներ ունեցող կուսակցություն, որը իբր փորձել է իր ձայնը վաճառել իրեն, իսկ «Մայր Հայաստանի»- ն էլ, որպես նախկին ռեժիմի ներկայացուցիչ։
Քանի որ բանտում եմ, դեռ պատասխանեմ այսպես, ի դեպ եթե բանտում չլինեի, պատասխանելու կարիք չէր լինի, որովհետև Հայկ Մարությանը անցողիկ շեմը չէր հաղթահարի։
Եվ այսպես. Հայկ Մարության, արդյո՞ք բարոյական է
1. Հայտարարել, որ կամ քաղաքապետը դու ես, կամ Երևանը քաղաքապետ չի ունենա։
2. Կամ, որ բարոյական նորմով որոշեցիք, որ դուք ընդդիմություն եք և մեր թեկնածուն պիտի լինեք Դուք։ Գոնե մենք պառակտիչների հետ գործ չունենք։
Եթե դա ՔՊ-ից դուրս գալու դիմումն է, ապա կներեք, գոնե ինձ համար նախկին ՔՊ-ական չի լինում, այն էլ Ձեր իսկ ասած նախկին ռեժիմի կողմից ֆինանսավորվող։
3. Արդյոք բարոյական է Ձեզ իր ձայնը առաջարկած «Մայր Հայաստանի»-ին նախկին ռեժիմի ներկայացուցիչ անվանելը, կարծես թե նույն անշնորհակալությունն է, որը դրսևորել էք թե ՔՊ-ի, թե այս դեպքում և կարծես թե դա Ձեր ուրույն էությունն է։
4. Արդյո՞ք բարոյական է, որ հայտարարում էք, իբր կարծում էք, որ երկրում պետք է լինի ամբողջական իշխանափոխություն, ստանում էք այդ հիմքով «Մայր Հայաստանի»ի աջակցությունը, որից հետո ոչ միայն չեք մասնակցում նրանց հետ իշխանափոխության շարժմանը, դեռ Ձեզ էլ ընդիմություն էք անվանում ու կրկին խաբում ընտրողին։
5. Արդյո՞ք բարոյական է, գնալ բոյկոտի և նոր ընտրության, վատնել պետական ռեսուրսը սահմանային այս լարվածության ու 100 000-ից ավելի փախստականների առկայության դեպքում միայն անձնական աթոռամոլության համար։
Ի դեպ ընտրողը քվե է տալիս այս, կամ այն ուժի նախընտրական ծրագրին, այժմ կարող էք ցույց տալ ընտրությանը մասնակից գեթ մեկ ուժի, այդ թվում նաև Ձեր , ծրագրային մի կետ, որտեղ նշված է, որ եթե Դուք քաղաքապետ չեք դառնում, ուրեմն` բոյկոտ և նոր ընտրություն։ Վստահ եմ, գիտեք որ չկա, իսկ ընտրողին խաբելը բարոյական չէ, բոյկոտի մանդատ դուք չունեք։
6.Իսկ ամենամեծ անբարոյականությունը, դա ազգը սև ու սպիտակի բաժանելն է, պառակտելը, ատելություն սերմանելն է, հանուն քաղաքապետի աթոռը կրկին վայելելու։
7. Վարդան Ղուկասյանը հայտարարեց Ձեր կողմից առերևույթ երկու միլիոն դոլար կաշառք ստանալու մասին , ի դեպ քրեական գործ չհարուցվեց։ Սա էլ ՔՊ-ից դուրս գալու, ընդիմություն լինելու և օրենքի հետ լրջագույն խնդիրներ ունենալու մասով։
Ձեր տեքստից միակ կետը, որի հետ համաձայն եմ, դա որ փոքրամասնություն ՔՊ-ն պետք է հեռանա, տանելով իր հետ նաև ազգը պառակտող Ձեր մոնոներկայացումը։
Հ.Գ.
Օրինականության հետ Ձեր լրջագույն խնդիրներին կանդրադառնամ օրերս, փաստարկված ու հետևողական։
«Հանրային Ձայն»
կուսակցության նախագահ՝
Արտակ Գալստյան
Նուբարաշեն ՔԿՀ