00:00:00

Մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ է լինելու Լեռնային Ղարաբաղից հետո. Սերգեյ Կոպիրկին

10:44, 11 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, թե ՌԴ զինվորականների և սահմանապահների ներկայությունը անփոխարինելի դեր ունի։

 

«Հատկապես այն պահին, երբ իրավիճակը բավական նյարդային է, շատ է խոսվում «Զանգեզուրի միջանցքի» մասին, և մարդիկ փորձում են հասկանալ` ինչ է լինելու հետագայում` Լեռնային Ղարաբաղից հետո։ Եվ, իհարկե, ցանկացած գործողություն և քայլ, որոնք օգնում են մարդկանց մեծ վստահություն հաղորդել, շատ կարևոր է», - «SputnikԱրմենիա»-ին ասել է Կոպիրկինը։

 

Դեսպանը նշել է, որ ՌԴ զինվորականները և սահմանապահները շատ բան են անում, որպեսզի «այս բարդ իրավիճակում պահպանեն կայունությունն ու հայկական սահմանների անվտանգությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր