00:00:00

Նիկոլը՝ Ալիևի պահանջած 8 գյուղերի մասին

22:46, 10 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

Գրանադան մեզ տվեց երկու շատ կարևոր հայտարարություն՝ քառակողմ հայտարարությունը (Մակրոնի, Շոլցի, Միշելի և Փաշինյան՝ խմբ․) և երկկողմ հայտարարությունը (Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ խմբ․)։ Դրանք նշանակում են, ԵՄ-ում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման կոնսենսուս կա։ Երկու սյուները՝ Եվրամիության խորհուրդը և Եվրահանձնաժողովը արձանագրեցին այս փաստը։   Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է մեզ տվել Գրանադայի հանդիպումը։

«Գրանադայի հանդիպման գլխավոր թերությունն այն էր, որ չկար Ադրբեջանի ստորագրությունը, հանդիպումը ոչ թե հնգակողմ էր, այլ քառակողմ»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ եթե Գրանադայի թղթի ներքո լիներ Ադրբեջանի ստորագրությունը, հավանականությունը, որ մինչև տարեվերջ կստորագրվեր խաղաղության պայմանագիրը, 70 տոկոսից բարձր կլիներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր