00:00:00

Ռուբեն Վարդանյանը եղել է եղբորս մեքենայում, ադրբեջանցիները նրանց միասին են ձերբակալել. Գեղամ Մանուկյան

19:51, 10 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

Բաքվի կողմից գերեվարված Արցախի ՊԲ նախկին փոխհրամանատար, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը դեռևս կապ չի հաստատել ընտանիքի հետ, ընտանիքն ունի որոշակի շփումներ «Կարմիր խաչի» հետ, 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման շրջանակներում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, գերեվարված Դավիթ Մանուկյանի եղբայր Գեղամ Մանուկյանը։

«Այս պահին կա այնքան տեղեկություն, որը կա բաց համացանցում։ Ակնկալում ենք, որ առաջիկա օրերին «Կարմիր խաչը» կայցելի նրան, որից հետո տեղեկություններ կստանանք», - ասել է նա։

Մանուկյանը դժվարացել է նշել, թե արդյոք իր եղբոր անունը կա՞ր Ադրբեջանի կողմից շրջանառվող «ցուցակներում», որտեղ գրված էին պոտենցիալ գերեվարման ենթակա Արցախի առաջնորդների անունները։

Նա նաև չի հերքել տեղեկությունները, որ Դավիթ Մանուկյանին, նրա տիկնոջն ու Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին միասին են ձերբակալել, հետո կնոջը թույլ են տվել վերադառնալ Երևան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր