00:00:00

Շահրամանյանը Երևանի խորհրդակցությանը քաղաքական գնահատականներ չի հնչեցրել Արցախի հայաթափման մասին

13:13, 10 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ օրերս որոշ զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե իբր Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Երևանում կայացած ընդլայնված խորհրդակցությանը հասցեական քաղաքական գնահատականներ է հնչեցրել Արցախի հայաթափման առնչությամբ, իրականությանը չի համապատասխանում:

 

Խորհրդակցության հիմնական նպատակն էր կենտրոնացնել ջանքերը տարհանված բնակչության սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ՝ գերնպատակ ունենալով հնարավորինս արագ ապահովել նրանց առաջնային կենցաղային կարիքներն ու կրթական հաստատություններում սովորողների ներգրավումը:

 

Կոչ ենք անում զանգվածային որոշ լրատվամիջոցների և սոցցանցերի օգտատերերի չհրապարակել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, չսպասարկել այլ նպատակ հետապնդողների շահերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր