00:00:00

Եկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ կյանք հաստատելու և վստահությունն ամրապնդելու ժամանակը. խաղաղապահները պատրաստ են ամեն կերպ նպաստել դրան. Սերգեյ Լավրով

11:49, 10 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

 

«Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» կայքում այսօր հրապարակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ծավալուն հոդվածը։

 

Հոդվածում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։

 

Ըստ Լավրովի՝ այժմ Բրյուսելը, հոգալով իր աշխարհաքաղաքական հավակնությունները, իր «միջնորդական ծառայությունները» պարտադրում է Ադրբեջանին և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ ապակայունացնելով իրավիճակը Հարավային Կովկասում։

 

«Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները լուծել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանք հաստատելու և վստահությունն ամրապնդելու ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան», - նշել է ՌԴ արտգործնախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր