Արցախը փորձ է արվում լուծարել հակասահմանադրական միջոցներով. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը։ Նա նշեց, որ Եվլախում Ադրբեջանի և Արցախի իշխանությունների հանդիպմանը չափազանց մեծ ճնշումների ներքո են ստորագվել որոշ փաստաթղթեր, որոնք, միջազգայի իրավունքի համաձայն, կարող են չեղարկվել, քանի որ հակասում են Վիեննայի 51-րդ և 52-րդ կոնվենցիաներին։
«Խնդիր ունենք վերականգնելու Արցախի բնականոն աշխատանքը, բայց վտարանդի կառավարության շրջանակներում։ Այն մեզ թույլ կտա ամրագրել մեր վիճարկման կամ բանակցային տարմաբանությունը, այսինքն՝ մենք չենք փակում Արցախի էջը և շարունակում ենք վիճարկել Արցախի խնդիրը և Արցախի հիմնախնդիրը շարունակում է մնալ մեր օրակարգում», - ասաց նա։
Սուրեն Պետրոսյանը նշեց, որ դրա համար ստեղծվելու է տեղեկատվական շտաբ, որը պարբերաբար կիրազեկի գործընթացի փուլերից։
«Մենք նաև փորձելու ենք ապահովել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սկսած շենք-շինություններից, որտեղ կշարունակի գործել ԱՀ-ի կառավարությունը կամ ԱՀ ԱԺ-ն և կլինեն դրա համար բոլոր անհրաժեշտ պայմանները», - ասաց նա։
Գործիչը նկատեց, որ այս գործընթացը անասելի մեծ ճնշումների կարող է հանդիպել հենց գործող իշխանության կողմից, և պետք է կարողանան նվազեցնել և շուրջը ձևավորել հանրային պահանջ։