Երեւանի ավագանու անդրանիկ նիստում ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը ընտրվեց քաղաքապետ։ Քվեարկությանը մասնակցել է 37 ավագանի։ Ավինյանի օգտին քվեարկել է 32 հոգի։ Այսինքն ՔՊ-ի ու «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու անդամների ձայնով Ավինյանը ընտրվեց քաղաքապետ։ Դեմ քվեարկել է հինգ հոգի՝ «Հանրային ձայն» կուսակցության ավագանու անդամները։
Irakanum.am