00:00:00

Իսրայելում ՀՀ դեսպանությունը Գազայի գոտուց 80 կմ շառավղի մեջ գտնվող բնակիչներին տարհանելու հնարավորություն չունի. Հայտարարություն

15:23, 09 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դեսպանությունը Գազայի գոտուց 80 կմ շառավղի մեջ գտնվող բնակավայրերի բնակիչների տարհանում իրականացնելու հնարավորություն չունի:

 

«Քաղաքացիական պաշտպանության հրամանատարությունը կոչ է անում Գազայի գոտուց 80 կմ շառավղի մեջ գտնվող բնակավայրերի բնակիչներին չլքել իրենց տները և մնալ ապաստարանների անմիջական հարևանությամբ:

 

Տեղեկացնում ենք, որ դեսպանությունն այդ տարածքներից էվակուացում իրականացնելու հնարավորություն չունի՝ ճանապարհների արգելափակման և ռազմական դրությամբ պայմանավորված այլ հանգամանքների պատճառով», - նշվում է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր