Ալիևը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ խոսակցության ընթացքում հիշատակել է Հայաստանի տարածքում գտնվող այսպես կոչված «անկլավները» և անվանել դրանք Հայաստանի կողմից օկուպացված։ Նա նաև շեշտել է դրանք «ազատագրելու» անհրաժեշտությունը․
«Հայաստանի վերահսկողության տակ են գտնվում 8 անկլավներ, որոնք պետք է ազատագրել»,- ասել է նա, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։