00:00:00

Այդ օրը մենք ամրացող ու զարգացող Արցախի մասին էինք խոսում

11:35, 07 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2017թ. սեպտեմբերի 2:

Նախորդող երեք օրերին, աշխատանքային այցով անցել էի ՊԲ-ի բոլոր 8 պաշտպանական շրջանների առաջնագծերով: Այցի ավարտին, Արցախի նախագահ, հարգարժան Բակո Սահակյանի և ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ ամփոփում էինք արդյունքները: Կիսվում էի իմ տպավորություններով, սպայական անձնակազմերի հետ անցկացված խորհրդակցություններում բարձրացված հարցերով ու դրանց հնարավոր լուծումներով: Քննարկում էինք առաջիկա հրատապ անելիքները, նախատեսված ծրագրերն ու նորամուծությունները: Այդ օրը մենք ամրացող ու զարգացող Արցախի մասին էինք խոսում:

Եվ ոչ մեկի մտքով կամ երևակայությամբ անգամ չէր կարող անցնել, որ կարճ ժամանակ հետո, Հայաստանի իշխանությունը զավթած դավադիր խմբակը, կարող էր մեծաթիվ զոհերով այսպիսի անփառունակ ավարտի հասցնել հայ ժողովրդի երեսունամյա ձեռքբերումները: Չէինք պատկերացնի, որ կգտնվի գեթ մեկ հայ, որն այսպես կարատավորեր մի ամբողջ ազգի պատիվն ու արժանապատվությունը:

Աստված օգնական կապիտուլյանտ- հողատուի կողմից հանձնված, թշնամուց գերևավրած և բանտերում ապօրինի պահվող Արցախի նվիրյալներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր