Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը թվիթերյան էջում կիսվել է վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմամբ․
«Լավ հանդիպում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
ԵՄ-ն Հայաստանի հետ է։ Մենք քննարկում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունը։
Մենք անհապաղ աջակցություն ենք ցուցաբերում և աշխատելու ենք մեր երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ»,- գրել է նա։