00:00:00

Հիասթափված ենք ԼՂ-ում իրավիճակի առնչությամբ ամիսներով ՄԱԿ-ի փաստացի անգործության առնչությամբ. Միրզոյանը՝ Ռաջասինգհամին

20:15, 05 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարճատև զրույցի նպատակով ընդունել է Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման՝ Ժնևի գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Մոհան Ռամեշ Ռաջասինգհամի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանը զրուցակցին է հայտնել ՀՀ հիասթափությունը Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ ամիսներ շարունակ ՄԱԿ-ի փաստացի անգործության առնչությամբ, ինչպես նաև' խիստ դժգոհությունը հոկտեմբերի 1-ին Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարած պատվիրակության ԼՂ այցի և դրա «արդյունքներով» արված մամուլի հաղորդագրության կապակցությամբ:

Արարատ Միրզոյանն ընդգծել է այն մտահոգություններն ու հիմնական շեշտադրումները, որոնք արվել նաև ՀՀ ԱԳՆ տարածած մեկնաբանության մեջ:

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ շարունակված քննարկմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի 100 000-ից ավելի հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի և առկա խնդիրների հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր