«Հրապարակումը, իր բովանդակությամբ հանդերձ, բացարձակ անտեղյակության մեջ գտնվող գործընկերոջ երևակայության արդյունք է»։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն, ի պատասխան այն հարցի, թե՞ ճիշտ են լուրերն այն մասին, որ ՊՆ Սուրեն Պապիկյանը ռուսական գործիչների ճնշման ներքո պատրաստվում է հեռանալ։
Նշենք, որ մամուլի հրապարակման համաձայն, ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը պատրաստվում է հեռանալ։ Նույն հրապարակման համաձայն նա գտնվում է ռուսական գործիչների ճնշման ներքո։
Ի դեպ առաջին անգամ չէ, որ մամուլը գրում է Պապիկյանի հնարավոր պաշտոնանկության մասին, սակայն դրանք հերքվում են։