00:00:00

Բերման է ենթարկվել «Վանդամը», «Չակ Նորիսը», «Շվարցնեգերը»․ ոստիկանների հատուկ օպերացիան Երևանում

11:10, 05 հոկտեմբեր 2023 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 3-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով՝ վարչության ծառայողները ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողների հետ իրականացրել են օպերացիա, որը կրել է «Օպերկոտ աջից» անվանումը:

Ոստիկանները Մյասնիկյան պողոտայում ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 32-ամյա Ադամ Պ.-ին, 32-ամյա Հովհաննես Պ.-ին և 40-ամյա Կարեն Ա.-ին: Վերջիններս եղել են BMW մակնիշի ավտոմեքենայով: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ նշված անձինք Գայի պողոտայի 19/95 հասցեի մոտ տեղադրված տերմինալը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են և այնտեղից գողացել դրամապահոցը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր