00:00:00

Ինձ հեռացրել են պաշտպանության նախարարի պաշտոնից կրակ բացելու հրաման տալու համար. Արշակ Կարապետյան

23:47, 04 հոկտեմբեր 2023 Քաղաքականություն

ՀՀ նախկին ՊՆ նախարար, գեներալ մայոր Արշակ Կարապետյանը  հայտարարել է, որ Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները Հայաստանի ղեկավարության թուլամորթության և դավաճանության  հետևանքն են։ Նա նաև ընդգծել է, որ հեռացվել է ՊՆ նախարարի պաշտոնից, քանի որ ինքը հրաման է տվել կրակ բացել պետական սահմանի խախտման դեպքում։

«Ես նկատի ունեմ դավաճանությունը, որը հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի ոչնչացմանը։ Ինձ հավաստի աղբյուրներից հայտնի է նաև, որ հենց Նիկոլ Փաշինյանն է դիմել ադրբեջանական ղեկավարությանը՝ խնդրելով առևանգել   հայ ազգի արժանի զավակ Ռուբեն Վարդանյանին և թույլ չտալ անցնել ՀՀ սահմանը »,- ասել է նա։

Կարապետյանի խոսքով՝ եթե ոչ այսօր, ապա վաղը թշնամին նորից կանցնի հարձակման՝ նրա նպատակն է գրավել Հայաստանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր