Զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը` «Պատրոն Դավիթը», ազատ արձակվեց: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասեկ է Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը:
Հիշեցնենք` Դավիթ Գալստյանը մեղադրյալի կարգավիճակ ունի մի քանի գործով։ Դրանցից մեկը վերաբերում է անպիտան հրթիռներ ձեռք բերելուն, որով նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն է անցնում։