Փաստաբան Լուսինե Վիրաբյանը տեղեկացնում է, որ այսօր խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ բերման ենթարկվելիս Քանաքեռ-Զեյթուն բաժին գլխին հարվածներ է ստացել արցախցի 14-ամյա մի տղա։
«Արցախի Շեխեր գյուղից 2020 թվականին տեղահանված 14-ամյա Ամուրը, ինքն էլ` անվան պես ամուր տղա, առավոտյան բերման էր ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին։ Բերման ենթարկվելուց բացի` նաև ֆիզիկական բռնության է ենթարկվել ճանապարհին՝ հարվածներ ստանալով գլխին։
Ամուրը վերջին բերման ենթարկվածն էր, որ ինձ հետ դուրս եկավ բաժնից։ Մնացածը չափահաս էին, բայց միայն Ամուրին 3 ժամ անիմաստ պահեցին բաժնում, թեև` գործողություններն ավարտվել էին։ Դատողությունները` թողնում եմ ձեզ»,- ասաց նա: