00:00:00

Կրակել է ձեռքին․ մանրամասներ՝ ազգականների միջեւ տեղի ունեցած վիճաբանությունից

18:43, 03 մարտ 2018 Քրեական աշխարհ

Մարտի 2-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ փետրվարի 17-ին, ժամը 15.30-ի սահմաններում, 1966 թ. ծնված Ղազար Ղ.-ն իրենց տան բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ որսորդական հրացանից կրակել է իր եղբոր որդու` 1989 թ. ծնված Գագիկ Ղ.-ի ուղղությամբ` պատճառելով ձեռքի վնասվածք: Ժամը 16.50-ին Գագիկ Ղ.-ն հրավիրվել է բաժին, ընդունվել է բանավոր հաղորդում և տրվել դատաբժշկի ուղեգիր: Ժամը 17.20-ին Ղազար Ղ.-ն հրավիրվել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել որսորդական հրացանը: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր