00:00:00

Ավինյանը՝ քաղաքապետ, Զեյնալյանը՝ տեղակալ․ իշխանության նոր սցենարը՝ վերահաշվարկից հետո

11:45, 19 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով որեւէ քաղաքական ուժի չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ, ինչն էլ ենթադրում է, որ քաղաքի կառավարումը հնարավոր կլինի կազմակերպել կոալիցիոն ձևաչափով։ Ու մինչ անցողիկ շեմը հաղթահարած երեք  ընդդիմադիր ուժերը՝ «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն» կուսակցություններն ու «Մայր Հայաստան» դաշինքը կոալիցիա ձևավորելու հարցում միմյանց առջև պայմաններ են դնում, իշխանությունը որոշել է հակահարվածի անցնել։ Դեռ երեկվանից տարածվում էին տեղեկություններ այն մասին, որ ՔՊ–ն մտադիր է վերահաշվարկ իրականացնել, ինչն արդեն պաշտոնապես հաստատվեց։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ , Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա պարտադիր վերահաշավարկի վիճակահանությունը։

ՔՊ–ն ու «Հանրապետություն» կուսակցությանը կոալիցա ձևավորելու և քաղաքային իշխանությունը ղեկավարելու համար պակասում է մեկ մանդատ։ Ինչպես հայտնի է մյուս երեք ընդդիմադիր ուժերն ունեն 33 մանդատ, իսկ «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հանրապետությունը»՝ 32։

Irakanum.am–ի տեղեկություններով իշխանությունը մտադիր է մի քանի հարյուր ձայնով ավելացնել սեփական քվեների թիվը, որն էլ հնարավորություն կտա ավագանիում ունենալ բավարար թվով մանդատներ, կոալիցիա ձևավորել «Հանրապետության» հետ և իր թեկնածուին՝ Տիգրան Ավինյանին ընտրել քաղաքապետ։ Մեր տեղեկություններով երկու ուժերի միջև արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն, որի քաղաքային իշխանությունը ստանալու պարագայում Տիգրան Ավինյանը կլինի քաղաքապետ, իսկ «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը Ավինյանի առաջին տեղակալ։ Մեկ– երկու վարչական շրջանների ղեկավարների պաշտոնները ևս բաժին կհասնեն «Հանրապետությանը», քաղաքապետարանում ևս որոշ հաստիքներ կստանան ու վերջ։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր