00:00:00

Երազում էի խաղալ Ռուսաստանի հավաքականում, բայց այնտեղ ինձ ոչ ոք չէր սպասում․ Սպերցյան

22:50, 18 սեպտեմբեր 2023 Սպորտ

«Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը լրագրող Նոբել Առուստամյանի յութուբյան ալիքին տված հարցազրույցում բացատրել է Ռուսաստանի փոխարեն Հայաստանի հավաքականում խաղալու որոշումը։

«Մանկության տարիներին երազում էի խաղալ Ռուսաստանի հավաքականում։ Դա նորմալ է, ես այնտեղ մեծացել եմ, և ես շնորհակալ եմ ակումբին ինձ դաստիարակելու համար: Այն ամենը, ինչ ես ունեմ, նրանց շնորհիվ է։ Բայց հետո ամեն ինչ փոխվեց։ Ինձ այնտեղ [Ռուսաստանի հավաքականում] ոչ ոք չէր սպասում»,- ասել է ֆուտբոլիստը։ Նա հավելել է, որ ուրախ է ներկայացնել իր պատմական հայրենիքը։

Սպերցյանը ծնվել է Ստավրոպոլում, 2010 թվականին տեղափոխվել է Կրասնոդար, որտեղ ընդունվել է տեղի ֆուտբոլի ակադեմիա։ 2018 թվականին նա իր նորամուտն էը նշել «Կրասնոդարի» հիմնական թիմում։

23-ամյա կիսապաշտպանն ունի Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիություն։ 2021 թվականից նա հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր