00:00:00

«Հանրային ձայնը» Մարությանի առաջարկին համաձայնություն չի տա. Ղուկասյան

21:53, 18 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Վարդան Ղուկասյանը հայտնեց, որ «Հանրային ձայնը» Մարությանի առաջարկին համաձայնություն չի տա։ Ղուկասյանը նշեց՝ իրեն հարկավոր է այնպիսի փաստաթուղթ, որով վերահսկողության ապարատը կտրվի իրեն, և այն էլ դա կկրի ժամանակավոր բնույթ, չի տևելու տարիներ կամ ամիսներ, քանի որ «Նիկոլ Փաշինյանին բանտարկելու գործը կտևի շաբաթներ, իսկ եթե իշխանափոխությունից հետո Մարությանը ուզի շարունակել կառավարել, կարող է մնալ»։ 

««Միմիայն փաստաթուղթ․ նստում ենք և ստորագրում ենք․ դրանից հետո դու կդառնաս քաղաքապետ, կզբաղվես քաղաքով, իսկ Վարդան Ղուկասյանին ճանապարհ ես տալիս, որ գա, «մաքրի և տանի»՝ կարող ես նաև չմասնակցել իշխանափախոթյանը։ Նույնը վերաբերում է մյուս ընդդիմադիրներին ևս․ այսպիսին է իմ պատասխանը Հայկ Մարությանին»,- ասաց Ղուկասյանը՝ կրկին առաջարկելով նստել, ընդդիմադիր ուժերով առցանց քննարկում անցկացնել և ստորագրել փաստաթուղթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր