Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության նախկին պետ Գեւորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը, ինչպես նաեւ նրա նկատմամբ կիրառվել է 20 միլիոն դրամի չափով գրավ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով խմբի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 106.3 մլն հհ դրամ հափշտակելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար ձերբակալվել էր 5 անձ: