Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։ Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը պարտվեց 0:1 հաշվով։
14-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց գերմանական «Հոֆենհայմի» 32-ամյա հարձակվող Անդրեյ Կրամարիչը, որն աչքի ընկավ անկյունայինից հետո։ Գոլը գրանցվեց VAR-ի կիրառումից հետո։