00:00:00

Անդրիաս Ղուկասյանը հայտարարություն է տարածել

00:04, 22 մայիս 2018 Իրավական

Հայաստանում առկա մոտ 4 հազար կալանավորներից և դատապարտյալներից, իմ կարծիքով, առնվազն կեսը ապօրինի են ազատազրկված, շինծու մեղադրանքներով։ Քաղբանտարկյալների խնդիրը դա ընդամենը այսբերգի գագաթն է։ Գործող իրավապահ համակարգում արմատացած հանցավոր գործելակերպը հանրությանը ներկայացնելու համար իմ դեմ հարուցված շինծու քրեական գործի օրինակով անհրաժեշտ եմ համարում նախաձեռնել բացահայտող հրապարակումների շարք։ Այսպիսով, հրապարակում համար 1․ 2016թ. հունիսի 20-ին (Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալման օրը) ներկայումս Երևանի դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը կայացրել է օրենքի և պարզ մարդկային տրամաբանության տեսակետից մի աղաղակող որոշում՝ բավարարել է ՀՀ ոստիկանության միջնորդությունը իմ հեռախոսազանգերը գաղտնալսելու մասին։ Դրա անհրաժեշտությունը հիմնավորվում էր 2016թ. դեկտեմբերի 6-ի իբր կայանալիք սահմանադրական հանրաքվեն տապալելու իմ մտադրությամբ։ Թողնում եմ դիմող և բավարարող կողմի երևակայության վրա, թե ինչպես ես պիտի հետին թվով տապալեի մի հանրաքվե, որը չէր կարող կայանալ 2016թ., մի պարզ պատճառով, որ այն արդեն կայացել էր 2015թ., բայց այդ երևակայության հիրավի անսահմանությունը թույլ տվեց կայացնել մի որոշում, որը հիմք դարձավ իմ հանդեպ քրեական հետապնդում իրականացնելու և ինձ 21 ամիս կալանքի տակ պահելու համար։ Որպեսզի ի վիճակի լինենք գնահատել ոստիկանության և դատավորի մտավոր անկաշկանդվածությունը, Ձեր ուշադրությունը կհրավիրեմ ևս մի փաստի վրա․ դատարանին միջնորդությամբ դիմել է ՀՀ ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, սակայն դատարանի որոշումից երևում է, որ Ռուբեն Վարդազարյանը բավարարել է լիովին այլ անձի՝ այժմ արդեն գեներալ-մայոր, այն ժամանակ դեռ գնդապետ, Անուբաղ Համբարյանի միջնորդությունը։ Պնդում եմ, որ դատարանի ակնհայտորեն աբսուրդ որոշման առաջին էջը փոխված է։ Հավանաբար, իմ հեռախոսը գաղտնալսելու մասին որոշումը կայացած է եղել դեռ 2015թ., իսկ 2016թ. ոստիկանությունը որոշեց շարունակել շինծու քրեական գործը և նորից դիմեց դատարան։ Դատավոր Ռուբեն Վարդազարյանը, հավանաբար առանց երկար մտածելու, պարզապես փոխեց նախկինում կայացրած իր որոշման առաջին էջը։ Նշված գործողությունը ակնհայտորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 352 Հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ` «Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը»: ՀՀ Գլխավոր դատախազը տեղյակ է նշված փաստի առնվազն 2017թ. սեպտեմբերից, երբ ես նշված դեպքի առնչությամբ միջնորդեցի դատարանում քրեական գործ հարուցել, այսինքն՝ կարող ենք հետևություն անել, որ դատախազությունը դիտավորյալ է պարտակում իրավապահ համակարգի պաշտոնյաների հանցագործությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր