00:00:00

«Շա՞տ եք վախենում դրանից, անվախ օր եմ մաղթում». Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի Հայաստան այցի մասին

13:01, 25 մայիս 2026 Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեռ փակագծեր չի բացում, թե ինչ օրակարգով է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայաստան ժամանում։

«Կգա՝ կհայտարարենք», - Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ ընտրություններում ի աջակցություն իշխանությունների՞ է գալիս՝ Միրզոյանն արձագանքեց. «Շա՞տ եք վախենում դրանից, անվախ օր եմ մաղթում»։

Հիշեցնենք՝ մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր