«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդն իրեն անվանել է «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներից մեկը:
«Ես լավագույնների թվում եմ: Ես լավագույն հարձակվո՞ղն եմ․․․ Միգուցե այդպես է։ Ես գիտեմ, որ Էնրիկան (հարձակվողի PR մենեջերը) ցանկանում է, որ ես ուշադիր ընտրեմ խոսքերս։
Ես իսկապես հավատում եմ ինքս ինձ: Գիտեմ, որ դեռ կարող եմ զգալիորեն կատարելագործվել, ես դեռ երիտասարդ եմ։ Բայց կարծում եմ, որ այս տարի հաղթելու հնարավորություն ունեմ»,- «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողին մեջբերում է L’Equipe-ը։