00:00:00

Գոհ եմ տղաների նվիրվածությունից, բայց խաղից հետո, երբ մտա հանդերձարան, նրանք տխուր էին, գոհ չէին խաղից

10:25, 09 սեպտեմբեր 2023 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում խոսել է Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրում Թուրքիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին։

««Կարծում եմ՝ ոչ-ոքին այն արդյունքն էր, որը պետք է լիներ։ Գոհ եմ տղաների նվիրվածությունից։ Խաղից հետո, երբ մտա հանդերձարան, նրանք տխուր էին, գոհ չէին խաղից, բայց, կարծում եմ, որ ճիշտ ուղու վրա ենք, ֆուտբոլիստները վստահում են մարզչական շտաբին ու կատարում են մեր ասածները»,- նշել է նա:

Պետրակովն ընդգծել է` ինքը եկել է, որ օգնի Հայաստանին, հայ ժողովրդին, որրոնք իրեն շատ լավ են վերաբերվում։

«Նաիր Թիկնիզյանի համար դժվար էր, նա մեծ աշխատանք էր կատարում, իր դիրքի վրա անընդհատ գրոհ կար։ Չի կարելի մի հոգու մեղադրել։ Սխալը շղթայական էր։ Գոլային փոխանցումը Թիկնիզյանն արեց չէ։ Դրանից առաջ էլ Լատվիայի դարպասն էր գրավել։ Ֆուտբոլ է։ Մարդիկ, իհարկե, սխալվում են, հոգնում են։ Ես երբեք չեմ մեղադրի իմ ֆուտբոլիստին։ Շնորհակալություն եմ հայտնել նրան խաղի համար։ Նա ինքն էլ ամեն ինչ հասկանում է, տխուր նստած էր։ Ամբողջ սրտով նրան հաջողություն եմ մաղթում Խորվաթիայի դեմ խաղում»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր