00:00:00

ՀՀ-ն իրավիճակի էսկալացիայի որեւէ մտադրություն չունի. Երեւանը՝ Բաքվին

22:28, 08 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը: 

«Ըստ այդմ, ամբողջովին կեղծ են Ադրբեջանի կողմից տարածվող հայտարարությունները ՀՀ կողմից ցանկացած հնարավոր սադրանքի մասին։ ՀՀ-ն իրավիճակի էսկալացիայի որեւէ մտադրություն չունի, ճիշտ հակառակը՝ շարունակում է բաց լինել իր կողմից նախկինում առաջարկված դեսէսկալացիայի մեխանիզմների քննարկման համար:

Հրավիրում ենք տարածաշրջանի կայունությամբ շահագրգռված բոլոր գործընկերների ուշադրությունը, որ ՀՀ-ն պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները»,- ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր