00:00:00

Մենք քննադատում ենք ՀԱՊԿ-ին, բայց այժմ դուրս գալու հարցը մեր օրակարգում չէ. ՀՀ փոխարտգործնախարար

15:15, 07 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը դժվարանում է մեկնաբանել Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության պատճառը։

«Գիտեք, լարվածության մասին դժվար է մեկնաբանել, Ռուսաստանի հետ ընթանում են աշխատանքային հարաբերություններ, ինչպես միշտ է եղել՝ բոլոր գործընկերների հետ ունենում ենք տարաձայնություններ, քննարկումներ, բայց չի նշանակում, որ կարելի է դա մեկնաբանել որպես լարվածություն», - լրագրողներին ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ տարբեր հարցերի շուրջ աշխատանքային կարգով քննարկումներ են գնում ռուսական կողմի հետ։

Հարցին՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ծրագիր օրակարգում կա՞՝ փոխնախարարն արձագանքեց. «Մենք քննադատում ենք ՀԱՊԿ-ին, բայց այժմ այդ հարցը մեր օրակարգում չէ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր