00:00:00

Պապիկյանը Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ քննարկել է անվտանգային հարցեր

11:37, 07 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Քննարկվել է նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքը:

Նախարարները երկուստեք գոհունակություն են հայտնել համագործակցության ներկայիս մակարդակից և ընդգծել են այն էլ ավելի ընդլայնելու պատրաստակամությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր