00:00:00

Ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է. Ադրբեջանը զորքեր է կուտակում. Նիկոլ Փաշինյան

11:18, 07 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը, հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում հասել է գագաթնակետին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ Լեռնային Ղարաբաղի  և Հայաստանի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը։ Նման սադրանքը հիմնավորելու համար շրջանառության մեջ են դրվում կեղծ ու իրականությանը չհամապատասխանող թեզեր»,- ասաց նա։

Ըստ վարչապետի՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար։

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց Հայաստանի հավատարմությունը Բրյուսելում ու Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններին, նաև՝ եռակողմ հայտարարությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր